copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:07 18-08-2021

Հիմնական խնդիրն այն է, թե արդյոք մենք գոնե հիմա այս պարզ ու բնական ճշմարտությունները հասկացել ենք, թե դեռ ոչ․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ճգնաժամը, կամ ճգնելու ժամը, հին հունարեն անվանվում էր կրիզիս (κρίσις), եթե բառացի թարգմանենք, դա կնշանակի դատաստան: Այսպես, կրիզիսը դատաստան է։ Իսկ ինչի համար են, առհասարակ, որևէ մեկին դատում, բնական է, անցյալի սխալների համար։

Հիմա Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամ է, այսինքն եկել է դրա համար մեր բոլորիս դատաստանի՝ կրիզիսի ժամանակը և մենք «դատվում» ենք սխալ մտածելակերպի համար։ Իսկ որոնք ենք անցյալի սխալ (իմ լավատեսությունն է ստիպում ասել «անցյալի») պատկերացումները, փորձենք հասկանալ․

90-ականների սկզբից կար պատկերացում, որ մեր խնդիրը Արցախն է, եթե չլիներ այդ հարցը, ապա մենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կկարողանանք բարիդրացիական հարաբերություններ ստեղծել, անգամ Ցեղասպանության համար էլ ենք մենք մեղավոր եղել, մեզ սխալ ենք պահել ու 2018-ին այդ հոսանքը Հայաստանում հաղթեց։ Ինչպես տեսնում ենք, Արցախի երկրորդ պատերազմից հետո էլ դա չի ստացվում ու չստացվելու պատճառը հայերի ու թուրքերի գենետիկ անհամատեղելիությունը չի, այլ աշխարհաքաղաքական դասավորվածությունը, մենք թուրքական աշխարհի ճանապարհին ընկած քար ենք ու խանգարում ենք նրանց «երթևեկությանը», մյուս կողմից դա մեր աշխարհաքաղաքական նշանակությունն է (եթե դրա պատճառով որևէ մեկին հետաքրքրենք), ուզենք դա, թե չուզենք։ Նաև հակառակը, եթե որևէ մեկին հետաքրքրի թուրքական աշխարհի գոյությունը որևէ երրորդ կողմի համար մարտահրավեր ստեղծելու համար, այդ դեպքում մենք կդառնանք նրա աշխարհաքաղաքական զոհը, ինչը տեսանք վերջին պատերազմի ժամանակ։

Մյուս պատկերացումն այն էր, որ կան բարի ու մարդասիրական երկրներ՝ բարձր արժեքներով առաջնորդվող «միջազգային հանրություն», որոնք թույլ չեն տա նոր ցեղասպանություններ, որովհետև աշխարհը փոխվել է ու 21-րդ դարում դա անհնարին է, սակայն իրական աշխարհում կան կոնկրետ շահեր և եթե մեկը մեզ օգնելու է, ապա նախ պետք է ունենա կոնկրետ շահ, կոնկրետ հնարավորություններ ու դրա համար անհրաժեշտ կամք ու ռեսուրսներ։

Ներքաղաքական կյանքում կար պատկերացում, որ քաղաքականության մեջ կան «լավ» ու «վատ» մարդիկ ու վատ մարդկանց պետք է հեռացնել ու իշխանության բերել լավ մարդկանց ու եթե լավ մարդուն, օրինակ, մարզային լրագրողին նշանակեն մարզպետ, կամ ջրային տնտեսության պետ, ապա ամեն ինչ լավ կլինի, այսինքն կրթական, մասնագիտական ցենզի ու կառավարման փորձի բացակայությունը երկրորդական է։ Այս մտածողության հետևանքները տեսնում ենք։

Այնպես չի, որ հիմա այս պարզ ճշմարտությունները մեր հասարակությունը հասկացել է ու հետևություններ արել, նաև այնպես չէ, թե այս ամենը սկսվել է 2018-ին ու մինչ այդ ամեն ինչ այլ կերպ էր։

Հիմնական խնդիրն այն է, թե արդյոք մենք գոնե հիմա այս պարզ ու բնական ճշմարտությունները հասկացել ենք, թե դեռ ոչ»։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը