Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:14 30-10-2022

ՌԴ-ի կողմից ներկայացված առաջարկները համարում ենք ընդունելի․ Արթուր Հարությունյան

Արցախն իր ողջ պատմության մեջ դարեր ի վեր պայքարել է իր ինքնությունը պահպանելու, ազգային էությունը պաշտպանելու և գոյատևելու համար։ Եվ այդ ընթացքում ունեցել է ինչպես հաջողություններ, այնպես էլ, ցավոք, անհաջողություններ։ Այսօր էլ մենք կանգնած ենք մարտահրավերների առաջ։ Այս մասին Արցախի ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

«Արցախի ժողովուրդն անդադար փորձում էր իր արդարացի պահանջը հասցնել միջազգային հանրությանը, բայց, ցավոք, տարբեր սուբյեկտիվ պատճառներով լսելի չէր նրանց համար։ Եվ միայն մեր հերոսների արյան գնով է հաջողվել Արցախը պահել հայկական»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, տեղի է ունենում Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
18:00 ԻՆՍՏԱ NEWS. Ինչպես հայտնի ֆուդ բլոգերից դարձավ բորտուղեկցորդուհի․ The Bites բլոգի կյանքի կտրուկ փոփոխությունները
19:02 Լեհաստանում հայտնաբերված նավթագազային խոշոր հանքավայրը մտահոգություն է առաջացնում
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ