copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 01:15 26-10-2022

ՊՍԺ-ն ջախջախիչ հաղթանակ տարավ, «Ռեալն» անակնկալ պարտություն կրեց. ՉԼ-ի օրվա արդյունքները

Կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի 8 հանդիպումներ։

Նախավերջին տուրի հանդիպումներն ընթացան E, F, G, H խմբերում։

H խմբում ՊՍԺ-ն 7։2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Հայֆայի «Մաքքաբիի» նկատմամբ։ Դուբլի հեղինակ են դարձել Լիոնել Մեսսին և Կիլիան Մբապեն, մեկական գոլ են խփել Նեյմարը և Սոլերը, գրանցվել է մեկ ինքնագոլ։

Հանդիպման տեսությունը.



Խմբի մյուս խաղում «Բենֆիկան» 4։3 հաշվով հաղթել է «Յուվենտուսին»։

Անակնկալ պարտություն է կրել Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Ռեալը»։ Մադրիդյան թիմը F խմբի 5-րդ տուրում 2։3 հաշվով պարտվեց «Լայպցիգին»։ Խմբի մյուս խաղում էլ «Սելթիկը» և «Շախտյորը» ոչ-ոքի խաղացին՝ 1։1։

E խմբում «Միլանը» 4 անպատասխան գնդակ ուղարկեց Զագրեբի «Դինամոյի» դարպասը։ Մյուս խաղում էլ «Չելսին» 2։1 հաշվով հաղթել էր «Զալցբուրգին»։

G խմբի շրջանակում կայացավ տուրի կենտրոնական հանդիպումը՝ «Բորուսիա» Դորտմունդ - «Մանչեսթեր Սիթի»։ Խաղը գոլազուրկ ավարտ ունեցավ՝ 0։0։

Հանդիպման տեսությունը.



Խմբի մյուս խաղում «Սևիլյան» 3 անպատասխան գնդակ էր ուղարկել «Կոպենհագենի» դարպասը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում