copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:41 25-10-2022

Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին փոխարինող է գտել

Տեւական ժամանակ է՝ քաղաքական-հասարակական շրջանակներում քննարկվում է գործադիրի կաբինետում փոփոխությունների հարցը։ Oragir.news-ը եւս անդրադարձել էր մի շարք նախարարների փոփոխությունների հարցին։

Այս առումով «առաջամարտիկը» Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է, ով ակնհայտորեն թույլ ղեկավար է եւ մեղմ ասած՝ իր տեղում չէ։

Մեզ հայտնի դարձավ, որ վարչապետ Փաշինյանը նախարարի նոր թեկնածու է դիտարկում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանին։

Վերջերս Փաշինյանն այցելել էր ՈՒԱԿ եւ ներկա գտնվել նոր՝ Պալիատիվ ծառայության կլինիկայի բացման և ՈւԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառմանը:

Լավատեղյակ աղբյուրը պատմեց, որ վարչապետը տպավորած էր Ուռուցքաբանության կենտրոնում կատարված փոփոխություններով։ Հանուն արդարության, պետք է նշել, որ Մանուկյանը շատ ավելի լավ թեկնածու է, քան այս իշխանության բոլոր նախկին եւ ներկա նախարարները։

Վերջինս նշանակվել է Արսեն Թորոսյանի կողմից, առողջապահության ոլորտում հարգանք է վայելում, ադեկվատ, գործի գիտակ անձնավորություն է, լավ հարաբերություններ ունի ոլորտի «դեմքերի» հետ՝ նախկին նախարարներ, խոշոր հաստատությունների ղեկավարներ և այլն, ինչի վկայությունն է այն, որ 75-ամյակի միջոցառմանը մասնակցում էր առողջապահական համակարգի «աստղբույլը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը