copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:10 23-10-2022

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական "Интерфакс" լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Սերգեյ Շոյգուն իր թուրք գործընկերոջը հայտնել է իր մտահոգությունը՝ Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» կիրառմամբ հնարավոր սադրանքների իրականացման վերաբերյալ։

Թուրքական «Gazete duvar» պարբերականը հայտնում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ ռուսական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ և ռազմական ենթակառուցվածքներին։

Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել