copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:30 01-12-2022

Թուրքիայի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի ազգային պաշտպանությա նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Ջեյմս Օսթինի հետ։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային, անվտանգությանը վերաբերող հարցեր։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները կարևոր դաշնակիցներ են։

Անդրադառնալով Թուրքիայի զինված ուժերի կողմից երկրի սահմաններից դուրս իրականացվող գործողություններին՝ Հուլուսի Աքարը հայտնել է, որ Անկարայի հակաահաբեկչական գործողություններն իրականացվում են ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածից բխող ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում։ Նրա խոսքով՝ գործողությունների նպատակն է ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունն ու երկրի սահմանները։

Վերջինս նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունն ու համերաշխությունը կնպաստեն տարածաշրջանային և գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը։ Աքարը հավելել է, որ Թուրքիան պատրաստ է համագործակցել Իսլամական պետություն և մյուս ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիայի ռազմական գործողությունների միակ թիրախը ահաբեկիչներն են, իսկ կոալիցիոն ուժերին կամ խաղաղ բնակչությանը վնասելու մասին խոսք լինել չի կարող։

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը նշել է, որ Վաշինգթոնը կտրականապես դեմ է Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը: Նա նաև մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսում իրավիճակի լարվածության՝ այդ թվում նաև Թուրքիայի ավիահարվածների կապակցությամբ, որոնցից մի քանիսն ըստ նրա՝ ուղղակի սպառնալիք էին այնտեղ գտնվող ԱՄՆ զինվորականների անվտանգության համար։


Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը