copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:08 23-10-2022

Իտալիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ քաղաքացիներին դժվար ժամանակներ են սպասվում

Իտալացիներին դժվար ժամանակներ են սպասվում աշխարհում տնտեսական ճգնաժամի համատեքստում, հայտարարել է Իտալիայի պաշտպանության նոր նախարար, «Իտալիայի եղբայրներ» իշխող կուսակցության հիմնադիրներից Գվիդո Կրոզետոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Կիրակի օրը Հռոմի La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում Կրոզետոն մտահոգություն է հայտնել երկրում սոցիալ-տնտեսական կայունության վերաբերյալ և խոստովանել, որ իտալացիներին շատ դժվար ժամանակներ են սպասվում: «Գնաճը, գազի, էներգիայի և բոլոր տեսակի հումքի գների աճը շատ ծանր ազդեցություն են թողնում 60 միլիոն իտալացիների եկամտի և խնայողությունների և արտադրական համակարգի մի մասի վրա», – ասաց նա։

Քաղաքական գործչի կարծիքով՝ ստեղծված պայմաններում տնտեսական ճգնաժամը կարող է ազդել ազգային անվտանգության վրա։

Խոսելով Կիև զենքի նոր մատակարարումների մասին՝ պաշտպանության նախարարության ղեկավարը վստահեցրել է, որ Իտալիան այս ոլորտում իր պարտավորությունները կկատարի «պատմական միջազգային դաշինքների» համաձայն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել