copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:15 17-10-2022

Մթերային գործարքը կարող էր այլ խնդիրների լուծման մոդել դառնալ. Թուրքիայի պաշտպանության նախարար

Մթերային գործարքը կարող էր ուկրաինական ճգնաժամի առաջացրած այլ խնդիրների լուծման մոդել դառնալ, կարծում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Աքարը Ուկրաինայի ենթակառուցվածքի նախարար Ալեքսանդր Կուբրակովի հետ միասին եղել է Ուկրաինայի նավահանգիստներից ցորենի անվտանգ տեղափոխման վերաբերյալ փոխըմբռնման նախաձեռնության դրույթների իրականացման շրջանակում Ստամբուլում ստեղծված Համատեղ կոորդինացիոն կենտրոնի (ՀԿԿ) շտաբում։

«Կողմերը կարողացան նստել բանակցությունների սեղանի շուրջ Սեւծովյան նախաձեռնության շնորհիվ։ Անկարայում հույս ունեն, որ կատարված աշխատանքն այսուհետ կդառնա նաեւ այլ խնդիրների լուծման մոդել»,- Աքարի խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը։

Նախարարն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ ցորենի գործարքի ստորագրումից հետո ընդամենը երեք ամսում Ուկրաինայի նահահանգիստներից դուրս է եկել 345 նավ, որոնք ավելի քան 7,7 մլն տոննա գյուղմթերք են տեղափոխել։ «Սա շատ լավ արդյունք է»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր շահագրգիռ կողմերին՝ ներդրած ավանդի համար։

Աքարը նաեւ նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերն Ուկրաինայում դիվանագիտական ճանապարհով անհապաղ հրադադարի հաստատման եւ հակամարտության կարգավորման ուղղությամբ։
Նախարարի խոսքով՝ Անկարայի հավասարակշռված քաղաքականության արդյունքն է ոչ միայն ցորենի վերաբերյալ գործարքը, այլեւ ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ գերիների փոխանակումը։

«Մեր նպատակն է շարունակել աշխատել խաղաղ ճանապարհով հակամարտության անհապաղ կարգավորման ուղղությամբ, շարժվել այդ ուղղությամբ, նպաստել լարվածության թուլացմանը եւ հումանիտար օգնություն հասցնել կարիքավորներին՝ խուսափելով ամեն տեսակ խափանումներից»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր