Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:55 16-10-2022

Իշխանությունը գրեթե ամեն ինչ արել է, որ նվաստացնի լրագրողի դերն ու նշանակությունը․ Աշոտ Հակոբյան

Այսօր` հոկտեմբերի 16-ին, Հայաստանում նշվում է հայկական մամուլի օրը։ Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է «Առավոտ» թերթի երկարամյա լրագրող Աշոտ Հակոբյանի հետ, որը մեզ հետ զրույցում անդրադարձավ այն հացերին, թե որքանո՞վ է ազատ մամուլը, որպես ոլորտում երկարակյաց աշխատակից, ի՞նչն է իր համար փոխվել այս տարիների ընթացքում։

Առհասարակ, մարդկանց ընկալումը լրագրողի վերաբերյալ, որքանո՞վ է փոխվել։ Ի՞նչ դժվարություններ է ունենում լրագրողը՝ մասնագիտական առաքելությունն իրականացնելու ճանապարհին, ի՞նչն է կոտրում նրան։ Որքանո՞վ է պաշտպանված լրագրողը և ի՞նչը կփոխեր լրատվական դաշտում, արդյո՞ք բոլոր լրագրողներն են հասկանում իրենց առաքելությունը։

«Հայկական մամուլն այդքան էլ լավ վիճակում չի, ազատ խոսք , իհարկե կա, բայց մամուլի դերն այնքան է նվազել, որ ցավոք սրտի ազատ խոսքը որևէ ազդեցություն չի ունենում հասարակության, իշխանության վրա, իսկ իշխանությունը գրեթե ամեն բան անում է, որ նվաստացնի լրագրողի դերն ու նշանակությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի