copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:03 08-03-2022

Այս տոնը մեկ անգամ ևս արժևորում է ձեր դերն ու կշիռը հասարակության մեջ․ Դումանյանի ուղերձը

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորակամ ուղերձ է հղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Ուղերձում նշված է.

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Այս տոնը կարծես բնորոշում է ձեր գարնանային նուրբ ու եթերային էությունը, մեկ անգամ ևս ուրվագծում և արժևորում ձեր դերն ու կշիռը հասարակության մեջ:

Հատկապես ցանկանում եմ կարևորել և շնորհակալություն հայտնել ձեզ մեր հայրենիքին պատուհասած դժվար օրերին ձեր կամքի, տոկունության և նվիրվածության համար: Դա վկայում էր, որ ձեր անսահման կանացիության ու քնքշության հետևում կանգնած է նաև ուժեղ և կամային հայ կինը, որը, ինչպես պատմության քառուղիներում, այս անգամ ևս հանդես եկավ հայրենասիրության և միասնականության գաղափարներին հավատարիմ:

Սիրելի՛ կանայք, քույրեր,

Վստա՛հ եղեք՝ նաև ձեր անհուն սիրով և հավատքով է զինվորը հայրենիք պահում, դուք եք կերտում ապագա սերնդի դիմագիծը, դուք եք ոգեշնչում արվեստագետին ու գիտնականին, իսկ սպորտում ձեր հաղթանակները ոչ միայն կամքի և ուժի արտահայտություն են, այլև գեղեցկության հոյակերտ դրսևորում:

Մաղթում եմ, որ ձեր ընտանիքներում մշտապես թևածեն սերն ու ջերմությունը՝ լի հոգեպարար երջանկության թրթիռներով: Թող ձեր կամքն անվարան լինի՝ խաղաղ հայրենիքում ապրելու և արարելու ճանապարհին»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը