copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:40 28-03-2023

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Վեդանտ Պատել

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Վաշինգթոնը հավատարիմ է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Պատելը հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բազմիցս հայտնել է այս մասին։ Նրա խոսքով՝ կողմերի միջև ուղղակի երկխոսությունը էական նշանակություն ունի այս խնդրի լուծման և կայուն խաղաղության հասնելու տեսանկյունից։

Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ իրենք կշարունակեն աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Մենք կշարունակենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներին երկկողմ, ինչպես նաև գործընկերների հետ և բազմակողմ կազմակերպությունների շրջանակներում»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Վերջինս հիշեցրել է նաև, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քարեն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Պատելը հայտնել է, որ Դոնֆրիդը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զորաշարժերի կապակցությամբ:


Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի