copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:00 15-10-2022

Ավելի քան 300 մլն դրամի չարաշահում՝ Վիլեն Գաբրիելյանի օրոք

Oragir.news-ի տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը վերջերս ստուգումներ է իրականացրել Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ում և ահռելի չարաշահումներ հայտնաբերել։ Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ խոսքը ավելի քան 300 մլն դրամ չարաշահման մասին է, իսկ խախտումները հայտնաբերվել են ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի պաշտոնավարման ժամանակահատվածում։

Փորձեցինք ՊՎԾ-ից մեկնաբանություն ստանալ, սակայն ՊՎԾ ղեկավարի օգնական, մամուլի խոսնակ Գևորգ Առուստամյանն ասաց, որ բոլոր վերահսկողական գործողությունների վերաբերյալ պարբերաբար հանդես են գալիս հաղորդագրություններով․ «Այլ մեկնաբանություններ չենք տալիս»։

Դիմեցինք նաև «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ։

Կենտրոնից մեզ պատասխանեցին, որ տնօրենը խորհրդակցության է մեկնել և հեռախոսահամար վերցրին՝ խոստանալով, որ կփոխանցեն վերջինս, որպեսզի նա կապ հաստատի մեզ հետ։ Մինչև աշխատանքային օրվա ավարտ՝ այդպես էլ կենտրոնից որևէ մեկը մեզ հետ կապ չհաստատեց։

Հիշեցնենք, որ երբ Վիլեն Գաբրիելյանը հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում դարձավ ԱԺ պատգամավոր, նրան փոխարինեց Արցախի Առողջապահության նախկին նախարար Արայիկ Բաղրյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը