Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:00 03-04-2025

ՔՊ-ն հավակնում է 2026-ին ևս իշխանության գալ. Ավանեսյանը Վիլեն Գաբրիելյանի կարծիքը չի կիսում

Այս ընտրությունների արդյունքները փաստում են, որ ՀՀ-ում ժողովրդավարությունն իսկապես արմատանում և անշրջելի իրողություն է դառնում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք 2021 թվականի համեմատությամբ ավելի շատ ձայն ունենք հավաքած, բայց արդյունքները, իհարկե, մեզ չեն գոհացնում և վստահաբար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մանրամասն վերլուծելով, հետևություններ անելով, կպատրաստվի հաջորդ ընտրություններին», - ասաց նա։

Հարցին՝ կիսո՞ւմ է իր թիմակից Վիլեն Գաբրիելյանի կարծիքը, թե 2026 թվականին ՀՀ-ում իշխանությունը փոխվելու է՝ Ավանեսյանը նշեց.«Չեմ կիսում։ Մեզ վստահություն է ներշնչում այն, որ մեր կառավարությունն իրագործում է տված խոստումները և մեր քաղաքացիների կյանքը դեպի բարելավում է տանում։ Միանշանակ ՔՊ-ն հավակնում է 2026 թվականին ևս իշխանության գալ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ