copy image url
Միտք 3 տարի առաջ - 13:12 14-10-2022

Ինչ ասաց Հաջիևը, և ինչու է լռում Հայաստանը. Վահե Հովհաննիսյան

Հիքմեթ Հաջիևը երեկ բաց տեքստով ներկայացրեց պաշտոնական Բաքվի ծրագրերը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.

«Ավելի բաց տեքստ միջազգային հարաբերություններում դժվար է պատկերացնել։ Նա ասում է.

- Արցախի հարցը մոռացեք։ Ոչ մի միջազգային մեխանիզմ։

- Մինչև տարվա վերջ՝ խաղաղության պայմանագրի ստորագրում։

- Դրանից հետո՝ սահմանազատման գործընթաց, և միանգամից՝ նոր պայմաններ՝ Տավուշի 6 գյուղեր և Քյարքի։

- Սա նշանակում է՝ խաղաղության պայմանագրի՝ առ ոչինչ ճանաչում և նոր ռազմական էսկալացիա։

Ադրբեջանի համար՝ այս տարբերակով և այս միջնորդությամբ, խաղաղության պայմանագիրը միայն Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վերջնական փչացման համար է, և Արցախից պաշտոնական հրաժարման։

Ադրբեջանը չի թաքցնում, որ դրանից հետո սկսելու է նոր լարվածության փուլ, որը կարող է բերել նորանոր պահանջների, իսկ կարճ ժամանակ անց՝ լայնածավալ հարձակման։

Հայ ժողովուրդը այս իրականությունը չի հասկանում։ Այն վայելում է Մակրոնի հայտարարությունները, իսկ մի մասն էլ՝ թե ինչպես Արարատ Միրզոյանը «տեղը դրեց» Լավրովին։

Ընդդիմությունը պահպանում է խոր լռություն, որը արդարացնող որևէ հիմնավորում չունի։ Ես չէի ուզում մտածել, որ այդ լռության տակ մասնավոր շահեր կամ հաշվարկներ են։

Եվ վերջապես՝ կառավարության նիստում ազդարարվում է բոլոր զինապարտ քաղաքացիներին խրամատ տանելու մասին նոր գաղափարը, որը, ըստ էության, Հայաստանը Ուկրաինայի վերածելու մասին պաշտոնական անոնս է։

Հայաստանն այսօր կանգնած է պատմական սխալների և պատմական աղետի շեմին, որի մասին ժողովուրդը չի գիտակցում, որովհետև ոչ ոք նրան դա չի բացատրում։ Փաստը կայանալուց հետո մեղավորների փնտրտուքը ինձ համար երկրորդական և անիմաստ հարց է։

Ամեն հնարավոր բան պետք է անել՝ սրընթաց աղետի գնացող գնացքը կանգնեցնելու համար։ Այդ քայլերի մեջ մտնում է.

- Երկխոսություն՝ իշխանության և պետական ինստիտուտների հետ

- Երկխոսություն սեփական ժողովրդի հետ։ Բացատրել ռիսկերը, և բացատրել հակառուսական արշավի ծայրահեղ
վտանգավորությունները։ Այսօրվա Վրաստանը պետական մտածողության լավագույն օրինակն է, որը չտրվեց հակառուսական ճնշումներին։ Կասեք՝ նրանք ունեն դառը փորձ, բայց չէ՞ որ արդեն մենք էլ մերն ունենք, ու շատ ավելի թարմ։

- Ամեն անձնական շահ մի կողմ դնելու ունակությունը։

- Իրավիճակը դեռ կարելի է փրկել. Հայաստանը պետք է հանել Ռուսաստան-Արևմուտք-Իրան բախման էպիկենտրոնից։

Դեռ կարելի է խուսափել վատագույնից, դեռ կարելի է նորմալ բանակցել և մերժել պատերազմը, բայց հնարավորությունները օր օրի նվազում են։ Շատերի լռությունն այս պայմաններում չի հասկացվելու»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը