copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 09:36 14-10-2022

Ընդդիմության բոյկոտը չընդունող ՔՊ-ն բոյկոտում է. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 112

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Օրերս Ալավերդի խոշորացված համայնքում նորընտիր ավագանու անդրանիկ նիստն էր գումարվել, որի ժամանակ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն համայնքապետ ընտրվեց։ Ընտրության արդյունքներից ու հետընտրական «Ապրելու երկիր»-ՀԱԿ կոալիցիայից դժգոհ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամներն ավագանու առաջին նիստը բոյկոտել ու չէին ներկայացել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա յուրայինները մեկ անգամ չէ, որ խոսել, քննադատել ու դատափետել են խորհրդարանական ընդդիմության՝ մայիսից սկսած բոյկոտը՝ ասելով, թե ընդդիմությունն ԱԺ նիստերի մասնակցելով էլ կարող է իր բողոքն ու ցասումը տեղ հասցնել։ Եթե խորհրդարանական ընդդիմության բոյկոտը պատճառաբանված է, լուրջ հիմքեր ունի, ապա ՔՊ-ի՝ Ալավերդիում համայնքապետ ընտրելու նիստին չմասնակցելը պարզապես երեխայական կամակորություն է։

Ժողովրդավարության մասին օրուգիշեր ասք ասող իշխանությունը, փաստորեն, դեմոկրատիան միայն իրեն հարմար ձեւով ու սեփական ափսեի մեջ է պատկերացնում, իսկ ընդդիմադիրների՝ ԱԺ նիստերը բոյկոտելը քննադատելով` Փաշինյանը հերթական անգամ շեղել ու խաբել է մարդկանց»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի