copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 09:55 06-09-2022

«Չկա տենց դատավոր, որ իմ ասածը չանի»․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 84․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Առաջին օրից Բաղրամյան 26-ում հայտնվելով՝ ես ասել եմ, որ հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից, եւ ես հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից»,- այսպիսի խոսքեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր 2018 թվականի օգոստոսի 17-ին, ապա շարունակել։«Եվ ուզում եմ նախորդ իշխանության եւ նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ եւ կոնկրետ՝ խելքներդ գլուխներդ հավաքե՛ք եւ կատակ չանեք ժողովրդի հետ»:
Իրականում անձամբ Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանության ներկայացուցիչները հրահանգներ տվել են դատական համակարգի ներկայացուցիչներին, եւ դրա մասին փաստերն աղաղակող են: Հենց ինքը՝ Փաշինյանը, 2018 թվականի օգոստոսի 17-ին հայտարարեց. «Չկա տենց դատավոր, որ իմ ասածը չանի»: Բացի այդ, հիշեցնենք՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեպքը. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր քրեական գործերի սպառնալիքներով հասնել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրաժարականին։
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործով հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը, որը ՀՀ ապագա գլխավոր դատախազն է, ապօրինի հանձնարարություններ է տվել եւ քաղաքական հետապնդման դեպքերով գործին չառնչվող տեղեկատվություն հավաքել։ Վերջին աղաղակող փաստը Ռուբեն Վարդազարյան-Գագիկ Ջհանգիրյան ձայնագրությունն էր, որից կրկին պարզ դարձավ, որ ոչինչ չի արվում առանց Փաշինյանի իմացության եւ ուղիղ հրահանգի: Ստացվում է՝ դատական համակարգի անկախության մասին խոսքերը փուչ են եղել, եւ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին՝ ասելով, թե դատարաններին ոչինչ չի հրահանգում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել