copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:22 13-10-2022

Վրաստանը կողմ է քվեարկել Ռուսաստանին Ուկրաինայի տարածքների միացումը դատապարտող ՄԱԿ-ի բանաձևին


Վրաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջանում կողմ է քվեարկել ուկրանական բնակավայրերը Ռուսաստանին միացնելու որոշումը դատապարտող բանաձին։ Ինչպես փոխանցում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը՝ բանաձևը ընդունվել է 143 կողմ, 5 դեմ, 35 ձեռնպահ ձայներով։

Հաղորդվում է, որ բանաձևի համաձայն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և քաղաքական անկախությունը ոտնահարող ագրեսիայի արդյունքում Դոնեցկի, Խերսոնի, Լուգանսկի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված են։

Ընդունված բանաձևը կոչ է անում բոլոր պետություններին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններին չճանաչել Ռուսաստանի անեքսիայի պահանջները և պահանջել անհապաղ հետ կանչել անեքսիայի հռչակագիրը։

Բանաձեւին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սիրիան և Նիկարագուան։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 24-ից 27-ը Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքի հիման վրա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 30-ին ստորագրել էր նշված շրջանները Ռուսաստանին միացնելու համաձայնագրերը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի