Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:20 12-10-2022

ՄԻՊ-ը ՄԱԿ-ին ներկայացրել է ադրբեջանցիների կողմից հայ կին զինծառայողների նկատմամբ իրականացրած պատերազմական հանցանքները

Հոկտեմբերի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի (CEDAW) 83-րդ նիստի շրջանակներում «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցի առցանց դիտարկման ընթացքում:
Պաշտպանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Պաշտպանի հաստատության արձանագրումները։

Իր ելույթում Պաշտպանը անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի ձևավորմանը՝ միտված կանանց օրակարգի առաջմղմանը:

Գրիգորյանը ներկայացրել է նաև սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցի զինվորականների կողմից հայ կին զինծառայողների նկատմամբ առանձնակի դաժանությամբ իրականացրած պատերազմական հանցանքները՝ պայմանավորված ազգային և գենդերային ատելությամբ, և նշել, որ առավել մտահոգիչ են ադրբեջանցիների կողմից այդ հանցանքները պատկերող տեսանյութերի տարածումը սոցցանցերում։ Նշել է, որ այս սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա ադրբեջանական ագրեսիան անհամաչափորեն ծանր է ազդել հատկապես կանանց ու աղջիկների վրա, ներառյալ հաշմանդամություն ունեցողներին։

Անդրադառնալով Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացումներին, առկա խնդիրներին և օրենսդրական բացերին՝ Պաշտպանը հանդես է եկել կոնկրետ առաջարկություններով, ի թիվս այլնի.

🔶Ընդունել խտրականության արգելքի համապարփակ օրենսդրություն և սահմանել ինստիտուցիոնալ մեխանիզմներ,

🔶Վերանայել ՀՀ քրեական օրենսդրությունը՝ առանձին հանցակազմերով քրեականացնելով գենդերային բռնության բոլոր տեսակները, ներառյալ՝ հետամտումը, ինչպես նաև ընդլայնել բռնություն զոհերի պաշտպանության ընթացակարգային երաշխիքները՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան,

🔶Հրապարակել միասնական, համապարփակ և համակարգային վիճակագրական տվյալներ ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ;

🔶ապահովել բավարար թվով ապաստարանների և պետության կողմից տրամարդվող ծառայությունների հասանելիությունը ՀՀ ամբողջ տարածքում, ներառյալ հաշմանդամություն ունեցող կանանց համար բավարար հասանելիություն;

🔶ձեռնարկել կոնկրետ միջոցներ՝ խթանելու կանանց քաղաքական և տնտեսական մասնակցությունը, ներդրնելու գենդերազգայուն բյուջետավորման պրակտիկա, շարունակելու բարձրացնել գենդերային քվոտաները` հատուկ ուշադրություն դարձնելով իրավապահ մարմիններին,

🔶մշակել աշխատավայրում սեռական ոտնձգությունների արձագանքման արդյունավետ օրենսդրություն,

🔶ընդլայնել առողջապահական ծառայություններին կանանց հասանելիությունը առանց որևէ խտրականության՝ այդ թվում նաև բուժաշխատողների վերապատրաստման միջոցով;

🔶տրամադրել թիրախավորված պետական աջակցություն, այդ թվում` հոգեկան առողջություն պահպանման ոլորտում, տեղահանված կանանց և աղջիկներին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել