copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:25 30-08-2023

ՄԻՊ գրասենյակում պարգևատրվում են չաշխատելու և մարդու դեմ ուղղված հանցանքները կոծկելու համար

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Անահիտ Մանասյանը որդեգրել է "Հեղափոխական" մոտեցում օրվա իշխանության կողմից քաղաքացիների ոտնահարված իրավունքների վերականգման հարցում:

Բանն այն է, որ Անահիտ Մանասյանը իրազեկված լինելով, որ Հայաստանում ոտնահրվում են մարդկանց իրավունքները, իր լիազորությունների շրջանակում իրավախախտումները արձանագրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու փոխարեն, նախնտրում է հանդիպել քաղաքացիների հետ և հոգատար դեմքի արտահայտությունով փափուկ բարձ դնելով գլխների տակ վերջիններիս ճանապարհել:

Այդպիսի հանդիպումներից մեկը օգոստոսի սկզբին տեղի է ունեցել նաև՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյան հետ, հանդիպման ժամանակ քննարքվել են զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց ոտնահարված աշխատանքային իրավունքների վերականգման հարցը և ձեռք է բերվել պայմանավորվածություն համագորձակցության մասով, սակայն սայլը մինչ օրս տեղից չի շարժվել, ինչի հետևանքով շարունակվում են ոտնահարվել զինծառայողների աշխատանքային իրավունքները, որոնք պարբերաբար զոհվում են Հայաստանը պաշտպանելիս:

Ընդ որում, մեզ հասած տեղեկությունների համաձայն, առկա են նաև դեպքեր, երբ քաղաքացիների դիմումները, որոնք պարունակել են հանցակազմի առերևույթ հատկանիշներ, ինչպես նաև պետական լիազոր մարմինների աշխատակիցների կողմից ակնհայտ վարչական իրավախախտումներ՝ ՄԻՊ-ի աշխատակազմը խախտելով պատասխանի համար օրենքով սահմանված երեսուն օրյա ժամկետը, քաղաքացուն լղոզված պատասխանել է, որ ըստ էության քաղաքացու դիմումում մատնանշված հանգամանքները իբրև իրավունքի խախտում չեն պարունակում, սակայն հետագայում նույնաբովանդակ դիմումի հիման վրա իրավապահ մարմինները նախապատրաստել են նյութեր և նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ վարչական իրավախախտումների մասով մեկ այլ պետական լիազոր մարմնի կողմից կայացվել է վարչական իրավախախտման ակտ:

Վերլուծելով՝ ՀՀ ՄԻՊ-ի աշխատանքը և պարգևավճարների ծավալը, տպավորություն է ձևավավորվում, որ վերջիններս պարգևատրվում են չաշխատելու և մարդու դեմ ուղղված հանցանքները կոծկելու համար»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել