copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:12 11-10-2022

Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ ինչպես նաև տարածաշրջանային պաշտպանությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր։ Կողմերն այս համատեքստում անդրադարձել են Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակին։

Աքարն ընդգծել է, որ ինչպես բազմիցս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անհրաժեշտ է հրատապ հրադադար հաստատել՝ հետագա մարդկային կորուստները կանխելու և տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար։ Թուրքական կողմը գոհունակություն է հայտնել, որ այս հարցում առկա է կոնսենսուս։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը գնահատել են նաև Ստամբուլի հացահատիկային համաձայնագրի հաջող իրագործմանը վերաբերող մանրամասները։ Թուրք պաշտոնյան նշել է, որ Անկարան պատրաստ է ամեն կերպ աջակցել գործընթացին և իր բաժինը քայլերը ձեռնարկել՝ տարածաշրջանում խաղաղության ապահովման համար։

Հուլուսի Աքարը առաջնահերթություն է համարել Սիրիայի հյուսիսում ահաբեկչական սպառնալիքի և միջանցքի մշտական ​​կանխումը, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպությունների չեզոքացումը։ Բացի այդ ընդգծվել է այս հարցում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը