copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:08 11-10-2022

Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հրավիրվել է երկրի ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպանը հրավիրվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն։

Իրանական «IRNA» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանացի պաշտոնյային Իրանի արտգործնախարարություն են հրավիրել այն բանից հետո, Լոնդոնը կամայական և անհիմն պատժամիջոցներ է կիրառել Իրանի մի շարք պաշտոնյաների և բարոյականության ոստիկանության դեմ:

Հաղորդվում է, որ Իրանի ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի վարչության տնօրենը Մեծ Բրիտանիայի դեսպանին բողոքի է նոտա է փոխանցել՝ Իսլամական Հանրապետության ներքին գործերին միջամտելու համար։ Նա ընդգծել է, որ Լոնդոնի սահմանած կամայական պատժամիջոցների թե՛ սկզբունքները, թե՛ հիմքերը խեղաթյուրված են և արժեք չունեն Իրանի համար։

Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիայի դեսպանի ուշադրությունը հրավիրվել է այն բանին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել հակաքայլեր։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում