copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:16 11-10-2022

ՔՊ-ում որոշել են Ղազանչյանին անգործ չթողնել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չարենցավանի վերընտրված քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, տեղեկացրել էինք, որ մտադիր է ազատվել իր ՔՊ-ական տեղակալ Հարություն Ղազանչյանից ու նշանակել թիմակցին՝ Սեւակ Վարդանյանին։ Ղազանչյանին, հիշեցնենք, 1 տարի առաջ ՔՊ-ն «նշանակեց» փոխքաղաքապետ՝ հույսով, որ նա Շահգալդյանի տակը կփորի, որ հետո ինքը դառնա քաղաքապետ։ Բայց ՔՊ-ականների հաշվարկները սխալ դուրս եկան․ Ղազանչյանը չարդարացրեց ՔՊ-ի հույսերը եւ դավադրության չգնաց քաղաքի իշխանության դեմ։

Ուստի ընտրություններում նրան չառաջադրեցին, առաջադրեցին Արթուր Գալստյանին՝ «Ճնդո» մականունով։ Արդյունքում Գալստյանը չանցավ, Ղազանչյանին էլ հարազատ կուսակցությունը «քաշեց», քանի որ նա զբաղեցնում էր Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի պետի բարձր պաշտոնը՝ հանեցին բերեցին Չարենցավանի փոխքաղաքապետ, որ հետո դառնա քաղաքապետ, բայց ոչ միայն չդարձավ, այլեւ ՔՊ-ի՝ Չարենցավանում պարտության արդյունքում շուտով նաեւ այդ պաշտոնից կզրկվի։

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում որոշել են, այդուհանդերձ, նրան անգործ չթողնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող