copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 09:31 04-08-2021

Ավինյանն անգործ չի մնա. Հրապարակ

Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժեշտի գրառում էր արել, որտեղ բացատրել էր իր՝ գործադիր իշխանությունից հեռանալու եւ ՔՊ ցուցակում չընդգրկվելու փաստը։ «Այդ որոշումը պայմանավորված էր նախընտրական ցուցակի հետ կապված որոշ տարաձայնություններով: Մեր պայքարը հիմնված է ժողովրդավարության, ազատության, կոռուպցիայի բացառման սկզբունքների վրա... Այս շարքում հիմնարար սկզբունք է նաեւ բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը՝ անկախ անձերից: Կազմված նախընտրական ցուցակի դեպքում, սակայն, ես վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում էր, եւ մենք որեւէ ձեւով չէինք շեղվում դրանից»,- գրել է նա:

Շատերը հասկացան, թե ինչի, ավելի ճիշտ՝ ում մասին է խոսքը․ գործարար Խաչատուր Սուքիասյանի։ Բանն այն է, որ ցուցակի կազմման փուլում Տիգրան Ավինյանը խիստ դեմ է եղել գործարարներին ընդգրկելուն եւ հատկապես Սուքիասյանի՝ ԱԺ գնալուն եւ ուլտիմատում է ներկայացրել․ «Կա՛մ ես, կա՛մ Գռզոն»։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սուքիասյանին։ Սակայն սա չի նշանակում, թե Ավինյանն անգործ է մնալու, նա «Անիֆ» հիմնադրամի խորհրդի նախագահն է, եւ հնարավոր է տնօրեն նշանակվի՝ Վահան Փափազյանի որդու տեղը, իսկ դա շատ բարձր վարձատրվող աշխատանք է։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը