copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:30 10-10-2022

Ավելացնելու ոչինչ չունեմ․ ԱՀ նախագահի խոսնակը՝ Ա․ Հարությունյանի նախատեսվող երևանյան այցի մասին

Առաջիկայում Հայաստանի Հանրապետություն կժամանի Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած աշխատանքային պատվիրակությունը։ Ավելի վաղ պաշտոնական հայտարարություն էր տարածվել, որ այցի շրջանակում ՀՀ իշխանությունների հետ նախատեսվող հանդիպմանը քննարկվելու էր Արցախի և ՀՀ շուրջ ստեղծված իրավիճակը։

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն Oragir.news-ի հարցին ի պատասխան այլ տեղեկություններ չհայտնեց։

«Բացի հրապարակված հայտարարությունից՝ այս պահին ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասաց Լուսինե Ավանեսյանը։

ԱՀ նախագահի խոսնակը չմեկնաբանեց նաև Արցախում կայացած ինքնաբուխ հավաքին՝ Արցախի Հանրապետության նախագահի չմիանալու վերաբերյալ հարցը։

«Առանց մեկնաբանության»,- պատասխանեց խոսնակը։

Ի պատասխան Oragir.news-ի հարցին՝ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ու հրապարակված հայտարարության մասին, Լուսինե Ավանեսյանն ասաց, որ հեռախոսով չի մեկնաբանի։

Առաջարկեց հարցն ուղարկել գրությամբ․ «Այդ մասով գրավոր ուղարկեք, գրավոր պատասխան կստանաք։ Հեռախոսով նման հարցերը չեմ մեկնաբանելու»,- ասաց Ավանեսյանը։

Oragir.news-ը հարցումն արդեն իսկ ուղարկել է։ Առաջիկայում սպասում ենք պատասխանի։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր