copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:15 30-05-2025

«Աննայի կրթածն ա», «կրթվելն այլևս նորաձև չէ՞»․ օգտատերերը մեկնաբանում են Փաշինյանի սկանդալային գրառումը 

Ժամեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սրբազան, գնա, շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։

Այս գրառումից վայրկյաններ անց հանրությունը ցնցվեց։ Տվյալ գրառման մեկնաբանությունները ողողվեցին շատ տարբեր կարծիքներով։ Մասնավորապես՝ հանրությունն ապշած էր այն բանից, որ երկրի ղեկավարը կարող է նման բառապաշար օգտագործել, պախարակելով եկեղեցին։

Մեկնաբանությունների բաժինը գրառումից հետո լցվեց տարաբնույթ արձագանքներով՝ զայրույթից մինչև անակնկալ ծիծաղ։ Ոմանք վարչապետին մեղադրեցին պետության բարձրագույն արժեքները պախարակելու, եկեղեցու դեմ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ։ Մյուսները հեգնանքով հիշեցնում էին վարչապետի նախկին ելույթները՝ ժողովրդավարության, հանդուրժողականության ու բարոյական արժեքների մասին։

«Տանը իրար սենց եք բարի լույս ասում??? Աննայի կրթածն ա…»,- գրել է մի օգտատեր։

«Պատմության մեջ որևԷ իշխան, թագավոր ու ղեկավար, չի եղել այսքան հեռու կրոնից ու եկեղեցուց։ Նման քաղաքականությունը միայն խոսում է քո թուրք լինելու ու թուրքին ծառայելու մասին։ Ցավալի է ու ողբալի։ Իմ խեղճ հայ ժողովուրդ»,- նկատել է մյուս օգտատերը։

Հիշեցնենք, որ հաջորդ գրառման մեջ նա հավելել է. «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»։

Ավելի վաղ Փաշինյանը եկեղեցու վերաբերյալ մեկ այլ գրառում էլ էր արել՝ մեջբերելով Աստվածաշնչից. «12 Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները: 13 Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»»։




Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին