copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:50 07-10-2022

Համաշխարհային փոստային միության մրցանակը՝ Հայփոստին

Համաշխարհային փոստային միության կողմից ՀայՓոստին շնորհվել է փոստի զարգացման գործում «Ծագող աստղ» պատվավոր մրցանակը, որը հոկտեմբերի 7-ին պաշտոնապես տրվել է Հայաստանի ներկայացուցչին։ Մրցանակը ստացել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Հենրիկ Երիցյանը։

Մրցանակի շնորհման մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Հայփոստի նախկին գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը (աշխատել է 04.2020-ից մինչեւ 08.2022)։

«Մեծ ուրախությամբ և հուզմունքով տեղեկացնում եմ, որ ըստ Համաշխարհային փոստային միության զարգացման զեկույցի` 2021թ.-ին գրանցած բացառիկ արդյունքների շնորհիվ Հայաստանի փոստը ըստ զարգացման ցուցանիշի 80-րդ տեղից բարձրացել է 48-րդ հորիզոնականը` առաջին անգամ գերազանցելով տարածաշրջանի երկրների` Ադրբեջանի և Վրաստանի փոստերին։ Ի դեպ նման ցատկ փոստի պատմության մեջ գրանցել են ընդամենը երեք երկիր, որոնցից մեկը մենք ենք։ Այսօր` Փոստի համաշխարհային օրը, ՀայՓոստին շնորհվել է փոստի զարգացման գործում «Ծագող աստղ» պատվավոր մրցանակը։ Սա երկու տարիների քրտնաջան աշխատանքի և նվիրման արդյունք է։ Շնորհավորում եմ բոլորիս։

Պետք է նշել, որ այս ցուցանիշը ՀայՓոստը գրանցել է պետական կառավարման մոդելին վերադառնալուց հետո»,-գրել է նախկին գործադիր տնօրենը։

Շնորհավորելով նման պատվավոր մրցանակի առիթով, նախկին գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը պատասխանել է orer.eu-ի հարցերին․

Օրեր եվրոպական ամսագիր

–Ինչպե՞ս է ձեզ հաջողվել երկու տարվա ընթացքում նման առաջընթաց գրանցել։

– Կարծում եմ` մենք ապացուցեցինք, որ պետական կառավարումը կարող է լինել շատ արդյունավետ։ Գլխավոր գործոնը տարբեր ոլորտների լավագույն մասնագետներին ընդգրկելը և պրոֆեսիոնալ թիմ ստեղծելն էր։ Հատկապես ուզում եմ նշել մեր IT թիմին, որոնց շնորհիվ բացեցինք դուստր ձեռնարնություն` Innovation, որն էլ իրականացրեց ՀայՓոստի աննախադեպ թվային փոխակերպումը։

-Չե՞ք ափսոսում, որ այլեւս չեք կարող շարունակել փոստի զարգացման ձեր ծրագրերը։

– Ես միայն հույս ունեմ, որ մեր նախագծերը կշարունակվեն, դրանց կավելանան նորերը։ Հուսամ, որ պետությունը բաց մրցույթով կընտրի լավագույն կառավարչին/տնօրենին, և ՀայՓոստը կշարունակի իր վերելքը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի