copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:18 31-10-2022

Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճեց համաշխարհային Operalia 2022 մրցույթի Առաջին մրցանակը

Հոկտեմբերի 30-ին Լատվիայի Ազգային թատրոնում ավարտվել է Պլասիդո Դոմինգոյի հովանու ներքո անցկացվող Operalia 2022 համաշխարհային մրցույթը, որին մասնակցել են բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ երգիչներ աշխարհի տասնյակ երկրներից։

Orer.eu-ի փոխանցմամբ, Հայաստանը ներկայացնող սքանչելի սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճել է ոչ միայն Առաջին մրցանակը, այլեւ Ռոլեքս ընկերության կողմից տրվող Հանդիսատեսի մրցանակը՝ Rolex Prize of the Audience։

Տղամարդկանց անվանակարգում Առաջին մրցանակի է արժանացել ԱՄՆ ներկայացնող երիտասարդ տենոր Էնթնի Լեոնը /Anthony León/, ում տրվել է նաեւ Պլասիդո Դոմինգոյի հոր անվան մրցանակը՝ The Don Plácido Domingo Ferrer Prize of Zarzuela։
Տղամարդ կատարողներից հանդիսատեսի մրցանակին արժանացավ Հարավային Կորեայից բարիտոն Յոնգյուն Պարկը/Youngjun Park/։ Մրցանակները հանձնել է անձամբ Պլասիդո Դոմինգոն։



Հիշեցնենք, որ անցյալ տարի նույն հաղթանակին էր հասել մեր երիտասարդ տաղանդավոր տենոր Նավասարդ Հակոբյանը։

Ի դեպ, Ջուլիանան անցյալ տարի չեխական Բռնոյում հանդես եկավ Հայաստանի մշակույթի օրերին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ ելույթ ունենալով եզրափակիչ համերգի վերջում։

Շնորհավորում ենք մեր տաղանդաշատ հայրենակցուհուն եւ մաղթում կանաչ լույս օպերային արվեստի բարձունքներին հասնելու ճանապարհին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին