copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:39 06-10-2022

Թուրք պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանը պետք է կենտրոնանա խաղաղության ուղղությամբ

Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփը հայտարարել է, որ Հայաստանն այլ ելք չունի, քան խաղաղության պայմանագրի ստորագրում է, որը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Թուրքական պետական «TRT Haber» հեռուստաընկերության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Շենթոփն այս մասին ասել է Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում՝ Ադրբեջանի մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովայի հետ կայացած հանդիպման ընթացքում։

Շենթոփը կրկին Հայաստանին կոչ է արել կենտրոնանալ տարածաշրջանային խաղաղության և համագործակցության ուղղությամբ։ «Մենք ամեն առիթով հայտնում ենք, որ Հայաստանը պետք է հրաժարվի սադրանքներից ու կենտրոնանա տարածաշրջանային խաղաղության և համագործակցության վրա»,- ասել է Թուրքիայի մեջլիսի նախագահը։

Նա միևնույն ժամանակ իր գոհունակությունն է հայտնել կրկին Ադրբեջանի տարածքներին միացած շրջանների վերակառուցման և բնակչության վերադարձի համար նախաձեռնված «Մեծ վերադարձ» ծրագրի կապակցությամբ։ Շենթոփի խոսքով՝ Թուրքիան ուրախ կլինի, որ Լեռնային Ղարաբաղի՝ հատկապես Շուշի քաղաքի շինարարության գործընթացը հնարավորինս շուտ ավարտվի։

Վերջինս մշտական խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից կարևորել է այսպես կոչված Շուշիի հռչակագրով ամրագրված դրույթների իրականացումը։

Հիշեցնենք, որ այսպես կոչված Շուշիի հռչակագիրը ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից։ Հռչակագիրը ամրագրում է թուրք-ադրբեջանական լիարժեք դաշնակցային հարաբերությունները, որի պայմաններում կողմերը միմյանց ցուցաբերելու են ցանկացած օգնություն՝ այդ թվում նաև որևէ երրորդ կողմի հետ ռազմական բախման պարագայում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը

Ձեզ գուցե հետաքրքրի