Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պահպանում են կապը, հիմնականում հեռախոսով։
Նա այս մասին լրագրողներին ասել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։
«Շփումները շարունակվում են։ Ես չեմ կարող դրանց մասին ավելի մանրամասն խոսել, քան նախկինում հայտնի էր։ Նրանց հետ կապերը պահպանվում են», – ասել է Ուշակովը։
«Հրապարակվել է, որ մեր նախարար (արտաքին գործերի) Սերգեյ Լավրովը մայիսին զրուցել է պարոն (ԱՄՆ պետքարտուղար Մարկո) Ռուբիոյի հետ։ Անհրաժեշտության դեպքում մենք տեղեկացնում ենք մեր նախագահների միջև հեռախոսազրույցների մասին։ Դրանից բացի, կան նաև այլ շփումներ, հիմնականում հեռախոսով», – բացատրել է Կրեմլի խոսնակը։