copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:13 04-10-2022

Ինչու՞ է «Ֆեյսբուքն» արգելափակում Մոնթե Մելքոնյանի մասին հրապարակումներն ու դրանց հեղինակներին

«Ֆեյսբուքը», որն ամենաշատ թվով հայաստանյան օգտատեր ունեցող սոցիալական ցանցերից է, արդեն տեւական ժամանակ պարբերաբար արգելափակում է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մասին կամ նրա անվան հիշատակումով հրապարակումները՝ լուսանկարներ, տեսանյութեր, այլ նյութեր։

ԲՏԱՆ գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը հայտնել է, որ Մոնթե Մելքոնյանի անվամբ հրապարակումների սահմանափակումների թեմայով ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ ամերիկյան «Մետա» ընկերության («Facebook», «Instagram» սոցցանցերի եւ «WhatsApp» ծառայության սեփականատերն է) ներկայացուցիչների միջեւ տեղի են ունեցել մի քանի տեսազանգեր։

Հայկական կողմը ներկայացրել է մանրամասն հիմնավորումներ, թե ինչու Մոնթե Մելքոնյանի անունը չպիտի լինի այնպիսի անձանց ցանկում, որոնց վերաբերյալ հրապարակումներ անելը կարող է բերել տվյալ էջի արգելափակման։

Ըստ ԲՏԱՆ-ի՝ այս քննարկումների ժամանակ «Մետա» ընկերությունը հայտնել է, որ ադրբեջանական կողմը որեւէ կապ չունի նշված արգելքի հետ, եւ այն պայմանավորված է Մոնթեի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հետ կապով։

«Մետայի» ներկայացուցիչները նաեւ նշել են, թե Մոնթեի պարզապես հիշատակումը, նրա մասին զուտ տեղեկություն տալն իրենց ալգորիթմների կողմից չի բերում ինքնաբերաբար արգելափակման, փոխարենը որեւէ էջ կարող է արգելափակվել նրան փառաբանող հրապարակումների դեպքում։

«Չնայած որ այս պահին «Մետան» դեռ միտված չէ Մոնթե Մելքոնյանի անունը տվյալ ցանկից հեռացնելուն, աշխատանքները շարունակվում են»,- հայտնել է ԲՏԱՆ գլխավոր քարտուղարը։

Այսինքն՝ Մոնթե Մելքոնյանի մասին հրապարակումները «Ֆեյսբուքի» կողմից ուսումնասիրվում են, եւ եթե սոցցանցը տվյալ հրապարակումը գնահատում է որպես Մոնթեին փառաբանող, տվյալ նյութի հեղինակին ծանուցում-զգուշացում է ուղարկվում, դրա հասանելիությունը սահմանափակվում է, կամ ուղղակի հաշիվը/էջն արգելափակվում է։ Շեշտենք, որ պարզ չէ, թե որոնք են նման գնահատական տալու ֆեյսբուքյան չափանիշները։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր