Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:48 01-10-2022

Եթե ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին օգնության համար ուղարկված գրությունները գաղտնի լինեին՝ պետք է որոշակի գրիֆի տակ լինեին․ Սարո Սարոյան

Եթե հայտարարվում է, որ որևէ բան հանրայնացման ենթակա չէ, ապա տվյալ գրությունը պետք է որոշակի գաղտնիության աստիճան ունենա։ ՀՀ-ում տեղեկատվության գաղտնիությունը որոշնում է «Կառավարական և պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սարո Սարոյանն՝ անդրադառնալով նախօրեին ԱԳՆ-ի կողմից մեր հարցման պատասխանին, որով պատասխանել էին, թե հանրայնացման ենթակա չէ այն տեղեկատվությունը, թե ՀՀ-ին ինչ գրություններով է սեպտեմբերի 13-ից հտո դիմել ՀԱՊԿ-ին, ՌԴ կառավարությանը և ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհրդին։

«Եթե տվյալ տեղեկատվությունը գաղտնի է, ապա տվյալ գրությունը առնվազն օրենքով նախատեսված որոշակի գրիֆի տակ պետք է լիներ։ Եթե չեն ասում, որ տվյալ գրիֆի տակ է, օրինակ, «գաղտնի» կամ «հույժ գաղտնի», բնականաբար, օրենքի խախտում են թույլ տալիս։Հետևաբար, հարցն այն է, որ չեն բացահայտում նաև, թե ինչ գրիֆի տակ է այդ գրությունը։ Այնպես չէ, որ ամեն գրություն հնարավոր է որոշակի գաղտնիության աստիճանի բերել, եթե այն իսկապես որոշակի գաղտնիք իր մեջ պարունակի։ Այն խնդիրը, որ արծարծվում է, ենթադրվում է, տվյալ աստիճանի գաղտնիություն չպետք է պարունակի։ Այստեղից կարելի է ենթադրել, որ կա որոշակի խնդիր պատասխանում, որը ցանկալի չէ, որ հրապարակվի կամ պաշտոնական Երևանի համար, կամ պաշտոնական Մոսկվայի համար։Այսինքն, սա զուտ քաղաքական խնդիր է։ Ընդ որում՝ ես չեմ բացառում, որ օրինակ, պաշտոնական Մոսկվան պահանջեր չհանրայնացնել այդ տեղեկատվությունը»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյան ասաց, որ նման հարց, երբ նման հարց Նիկոլի Փաշինյանին էին ուղղել՝ «ՀՀ վարչապետի պաշտոնին զմռսվածն» ասել էր, որ իրենք 4-րդ կետով են դիմել։

«Բայց քանի որ մենք գործ ունենք հայտի մանիպուլյատորի հետ՝ ես բացարձակ հակված չեմ նրան հավատալու։ Ինչ վերաբերում է հիմնավորմանը, թե գաղտնի է՝ ես այդտեղ ոչ մի գաղտնիք չեմ տեսնում։ Ինչ գաղտնիքի մասին է խոսքը, եթե Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ տարածքները, ՀՀ կառավարությունն ամեն ինչ պետք է աներ՝ պետք է դիմեր ՌԴ կառավարությանը, ՀԱՊԿ-ին, նույն ՄԱԿ-ին, որպեսզի այս խնդրին լուծում տային։ Սա գաղտնիք չէր։ Ինձ մոտ խիստ կասկածներ կան, որ ՀՀ իշխանությունները այնպիսի հարցմամբ են դիմել, որն իր մեջ չի պարունակում ռազմական օգնության տրամադրում, որպեսզի հետագայում իրենց մանիպուլյատոր և կեղծարար գործունեությա արդյունքում մեղադրեն ռուս գործընկերներին ՀՀ-ին՝ չօգնելու և չսատարելու մեջ, դրանով Հայաստանում ավելի բորբեքեն կրքերը, մեծացնեն դժգոհությունները ՀԱՊԿ-ից և ՌԴ-ից»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել