copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:39 01-10-2022

Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհին «Opel Vectra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Սեպտեմբերի 30-ին, ժամը 20:59-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաղբյուր գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Հ․ Հ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր՝ Ռ․ Մ․-ն (ծնված 1997 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, որտեղ բժիշկները Հ․ Հ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ռ․ Մ․-ինը՝ ծանր:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր