copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:36 28-09-2022

46-ամյա վարորդը BMW-ով Ախուրյանում բախվել է շինության պատին, նրա կինը տեղում մահացել է

Սեպտեմբերի 28-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։30-ի սահմանում Շիրակի մարզի բնակիչը՝ 46-ամյա Հովհաննես Դ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ախուրյանի խճուղու թիվ 6 շենքի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շենքի պատին, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով ուղևորը՝ Շիրակի մարզի բնակիչ, 42-ամյա Լիլիթ Մ․-ն տեղում մահացել է, իսկ վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Ախուրյանի թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Աղբյուրը հայտնում է, որ մահացածը վարորդի կինն էր։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ