copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 09:36 27-05-2026

Հրազդանում Mazda-ն բախվել է շինության պատին, փլուզել այն, ապա բախվել կայանված Mercedes-ին․ կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Երևանյան խճուղում Երևանի բնակիչ 27-ամյա Դավիթ Խ․-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին, փլուզել այն ապա բախվել կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիների և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա, որպեսզի վարորդին դուրս բերեն ավտոմեքենայից։

Փրկարարները այնուհետև հոսանքազրկել են «Mazda»-ն, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ