Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:37 27-09-2022

Մարդկանց խաբում են, թե նվեր են տալիս, հավաքագրում են բանկային տվյալներ, հետո գումար են կորզում

Օրեր առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցում 𝗦𝗔𝗦 𝗙𝗮𝗻𝘀 էջի միջոցով տարածում է գտել մի գրառում, որում ասվում է, որ 𝗦𝗔𝗦 սուպերմարկետի 47-ամյակի առթիվ պատրաստվել են նվեր-պայուսակներ։ Նվեր-պայուսակները ստանալու համար օգտատիրոջից պահանջվում է, որ օգտատերերը նշեն 8 ընկերների և կիսվեն այդ գրառմամբ իրենց ֆեյսբուքյան 10 խմբերում, երբ դա արվի, կհաստատվի իրենց մուտքը տվյալ հղման մեջ մի քանի ժամից:

Oragir.news-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ մարդկանց խաբում են, թե նվեր են տալու, անձնական տվյալներ են հավաքագրում, բանկային քարտի տվյալներ, հետո քարտի վրայից գումարներ հանում։

Ըստ Մարտիրոսյանի՝ այս գործընթացում զոհ է հանդիսանում նաև այն կազմակերպությունը, որի անունից հանդես են գալիս։

«Դա արվում է այլ երկրից, ինչ-որ անհայտ անձինք են դա անում, ում փնտրելը, գտնելը գրեթե անհնարին է»։

Դիտարկմանը, թե դա վստահություն չի ներշնչում մարդկանց, քանի որ 47 տարի առաջ տվյալ սուպերմարկետը չի եղել, Մարտիրոսյանն ասաց. «Այս մեկը տրամաբանության մեջ չի մտնում, բայց լինում է, որ գրում են 7-ամյակ, 8-ամյակ, այստեղ հիմնական իմաստը այն է, որ մարդիկ լուրջ սպասում են, որ օդից նվեր են ստանալու կամ գումար։ Սա է ամբողջ խնդիրը»։

Տեղեկատվական անվտանգության մասնագետը նաև ասաց, որ այս էջի նման ֆեյքեր կան՝ Երեւան սիթի, Սամսունգ, Բեկո, Նիսան, Իկեա։ Բոլորի դեպքում նպատակ մեկն է՝ բանկային քարտի տվյալները են ուզելու ու ամբողջ գումարը տանեն։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ