copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:18 27-09-2022

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱՄՆ Հայ իրավաբանական միության ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 26-ին հանդիպել է ԱՄՆ Հայ իրավաբանական միության (Armenian Bar Assosiation) մի խումբ ներկայացուցիչների հետ՝ ղեկավար Լյուսի Վարպետյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատավության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Քննարկվել են Արցախյան հիմնախնդրին, համահայկական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր։

Նախարար Բաբայանը կարևորել է Հայ իրավաբանական միության գործունեությունը իրավական, տեղեկատվական բնագավառներում, ինչպես նաև ներդրումը՝ Արցախի շահերի պաշտպանության գործում։
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր