copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:37 27-09-2022

44-օրյա պատերազմը գոյութենական մարտահրավեր էր Հայաստանի և Արցախի համար. ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի առթիվ ուղերձով է հանդես եկել:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի ժողովուրդ,
Սիրելի հայրենակիցներ,

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողություններով սանձազերծվեց 44-օրյա պատերազմը՝ ի չիք դարձնելով գործընկեր երկրների և միջազգային կառույցների կողմից տարիներ շարունակ ներդրված ջանքերը՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային ուղիներով և առանց ուժի կիրառման կարգավորմանը։

Երկու տարի առաջ այս օրը մեր ժողովուրդն առերեսվեց հերթական փորձության հետ, մեր զինված ուժերը, կամավորականները, բժիշկներն ու քաղաքացիները հերթական անգամ հարկադրված էին մարտի դաշտում պաշտպանել Արցախի մեր հայրենակիցների՝ սեփական բնօրրանում ապրելու և արարելու անքակտելի իրավունքները։
44-օրյա պատերազմը գոյութենական մարտահրավեր էր Հայաստանի և Արցախի համար՝ լի անդառնալի կորուստներով:

Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում մարտում ընկած մեր նվիրյալների հարազատներին: Խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ։

Այսօր, ներկայիս դժվարին ու փորձություններով լեցուն ժամանակաշրջանում, մեր բոլորիս պարտքն է արժանվույնս գնահատել մեր նահատակների զոհաբերությունը և գիտակցել, որ նրանք ընկան հանուն կյանքի, հանուն մեր ժողովրդի ապրելու աներկբա իրավունքի և հանուն խաղաղության, որի համար մենք պայքարում ենք նաև հիմա։

Ուժ և կորով բոլորիս՝ հանուն մեր անկախության և ազատության»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր