copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:08 26-09-2022

Սյունյաց անարատ հողում չարի սերմը բուն չի դնի. Մանվել Փարամազյան

Մանվել Փարամազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քաջարան համայնքի հարգարժան ընտրողներ, տեղական ինքնակառավարման նորընտիր մարմնի անդամներ, շնորհավորում եմ բոլորիդ` նման բարձր մակարդակով կայացած ընտրությունների և դրանց անվիճելի արդյունքների կապակցությամբ: Քաջարանի տարեգրության մեջ փառահեղ նոր էջ բացվեց, որը մենք պետք է վավերացենք նոր հաղթանակներով և աննախադեպ առաջընթացով:

Մեր միասնական ժողովուրդը կրկին ապացուցեց, որ անկախ ենք և խորագետ` ինչի համար խոնարհվում եմ ձեր իմաստնության առջև:

Ձեր քաղաքացիական պարտքը կատարելիս` դուք առաջնորդվեցիք բարձր և անկաշառ բարոյականությամբ՝ ինձ ընդմիշտ պարտավորեցնելով լինել ձեր արժանի ղեկավարը:
Այսուհետ` առավել, քան երբևէ, ձեր անվտանգության, բարօրության և հարատևության համար չեմ խնայի ոչինչ:

Երեկվա ընտրությունը ձեր անսահման սիրո ու նվիրումի ապացույցն էր, և վստահեցնում եմ իմ ու նորընտիր ավագանու անդամների անունից, որ սրբորեն կվերաբերվենք այն առաքելությանը, որը վերապահեցիք մեզ:
Ինչպես կասեր մեծն սյունեցին` Սյունաց անարատ հողում չարի սերմը բուն չի դնի և այն անարմատ է:
Երազանքս է, որ երեկվա հաղթության ոգին, որ համակել է ողջ Քաջարանը, տարածվի մեր ազգի մեջ, ընդգրկի մեր երկրի սահմանները և ջախջախի հայ ազգի խաղաղ ապրելու իրավունքը ոտնահարող ոսոխին:
Սիրելի հայրենակիցներ, դուք համախմբման, միասնության փայլուն օրինակ ցույց տվեցիք, որը կամրագրվի մեր հետագա միասնական գործունեության մեջ և կառաջնորդի մեզ` դեպի խաղաղ, անկախ և բարեկեցիկ ապագա: Հաղթանակի և ուրախության այս ալիքը պիտի դարձնենք խթան, և հաղթությամբ առաջ շարժվենք` դեպի հոգևոր, գաղափարական, ֆիզիկական նոր բարձունքներ:

Վստահ եմ՝ անաչառ տարեգիրը մի օր կգրի. « Միասնության մեկնարկը տվեց Քաջարանը` 2022 թվականի սեպտեմբերի 25-ին»:
Աստված բոլորիս առաջնորդ և պահապան»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ