copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 18:59 21-06-2022

Չարի ծաղիկները․․․

Հերթական կրակոցների հերթական զոհը: Վատահամբավ Չիկագոյում չէ, այլ Արագածոտնի մարզի «նահապետական բարքերով» հայտնի Նիգավան գյուղում: Առավել քան համոզված եմ՝ ԱԱԾ երիտասարդ աշխատակցի սպանության այս գործն էլ կփակվի արագ, առանց հրապարակային իրազեկման ու հաշվետվության: Դատաիրավական համակարգի փակ շղթան սա էլ իրենով կանի, «մեջ-մեջ», ինչպես ասում են: Ու վերջ, դեպքի առնչությամբ բարձրացած աժիոտաժն էլ կհանդարտվի մինչև հաջորդ կամ հերթական սպանություն…

«Ավանդապաշտ», «գողական դրվածքին» նախապատվությունը տվող Հայաստանում, ամեն ինչ վերահսկողության տակ է, քրեաօլիգարխիկ վերնախավի վերահսկողության տակ: Հիմնականում շշուկով, իրար ականջի գողունի արվող «բացահայտումներից» զատ, եղերագործությունների ահռելի մի ցանկ այդպես էլ հանրային քննարկման տեսադաշտում չի հայտնվում: Օլիգարխների զավակների լրբենի պահվածքը, իրենց «միամորիկ» զավակների հանդեպ մեծահարուստերի կողմից դրսևորվող «հայրական հոգածությունն» ու սպանություններով ավարտված պես-պես պատմությունների դատաիրավական համակարգին վերապահված խմբագրում-սրբագրումն էլ ամբողջացնում են առկա իրավիճակը…

Հայաստանում ամեն ինչ իր գինն ունի, այդ թվում նաև՝ աղքատի պատիվը: Կրկնում եմ՝ արժեքը չէ, գինը… Ներկաների աչքի առաջ «Ռիլաքս» գիշերային ակումբում այցելուներից մեկի աչքը պատառաքաղով հանած երիտասարդին գիտեին բոլորը, այդ թվում՝ իրավապահները: Բա հետո՞, կհարցնեք դուք: Ի՞նչ, տարիներ առաջ հանցանք կատարած երիտասարդի հետագա ճակատագի՞րը նկատի ունեք: Ինչպես ընդունված է ասել, դուք ողջ լինեք, ամեն ինչ նորմալ է, կա, ապրում է, շարունակում է ծաղկել ու բարգավաճել: Հա, ի դեպ, այդ երիտասարդը «Իշխանասարի» ակտիվիստներից է…Դե նրանցից, էլի, որ ցանկություն ունեն վերադառնալ՝ իրենց կիսատ թողած «գործերը» ավարտելու հաստատ մտադրությամբ…

Ամեն ինչ հասկանալի է, այնպես, չէ՞: Այդ դեպքում ինչ է ստացվում: Ստացվում է, որ հանրությունից գանձվող միջոցները ծառայում են դատաիրավական ահռելի համակարգ պահելուն, այնպիսի համակարգ, որը մեծապես թքած ունի հանրային կարծիքի, միով բանիվ՝ արդարության, իրավակարգի հաստատման ու պահպանման վրա: Հենց այդ փակ համակարգն էլ հանդիսանում է գործող իրավակարգի «կայունության» երաշխավորը, նրա պատասխանատուն:

Մատների վրա հաշվվող իրավապաշտպան մի քանի կազմակերպությունների «էպիզոդիկ» հաջողություններից զատ իրավական ոլորտում հուսադրող այլ արձանագրումներ չկան: Դատաիրավական համակարգի զմռսված դռներից այն կողմ հավքն իր թևքով, օձն իր պորտով անգամ մուտք գործել չեն կարող: Այդ համակարգը հար և նման է Տիեզերքում առակա սև խոռոչներին, որտեղ մուտք գործողը պիտի մոռանա հետդարձի մասին: Թե ինչ է լինում հետո, ինչպիսին է այս կամ այն գործի վերջնական ճակատագիրը, մնում է անհայտ: Փակ համակարգերում, որպես կանոն, հարցերը լուծվում են «փոխըմբռնման» պայմաններում: Սա պետություն է պետության մեջ… Հենց նույն այդ ներքին պետությունն էլ անսասան է պահում արատավոր որակված կառույցի հիմքերի հիմքը: Իսկ մենք՝ շարքային քաղաքացիներս, շարունակում ենք ապրել ոստիկանական պետության «արթուն հսկողության» տակ՝ Հայաստանում կյանքի կոչվելիք վեթթինգի սպասումներով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի