copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 16:27 05-05-2026

Եթե առանց ռազմավարական գործընկերության, այսքան արել ենք, պատկերացնում եմ՝ հետո դեռ ինչ հաջողություններ ու նվաճումներ են մեզ սպասվում․ Փաշինյան

Եթե մենք, առանց ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համաձայնագիր և փաստաթուղթ ունենալու, առանց ռազմավարական գործընկերության, այսքան արել ենք, ես պատկերացնում եմ՝ ռազմավարական գործընկերություն հաստատելուց հետո դեռ ինչ հաջողություններ ու նվաճումներ են մեզ սպասվում, Մակրոնի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը պետական այցով Հայաստանում է։

Փաշինյան-Մակրոն բանակցություններից հետո ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը և այլ փաստաթղթեր։