copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 00:05 14-09-2022

Տոկաևը ՀԱՊԿ նիստում Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել բանակցություններ սկսել

Ղազախստանի նախագահ Կասիմժոմարտ Տոկաեւը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ նիստում կողմերին կոչ է արել հրաժարվել ուժային միջոցներից և անցնել բանակցությունների։ Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Ելույթ ունենալով նստաշրջանի մասնակիցների առջև՝ Ղազախստանի նախագահն ընդգծել է հակամարտությունը բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները իրադրությունը կայունացնելու համար, հրաժարվել ուժային միջոցների օգտագործումից, անհապաղ ձեռնամուխ լինել բանակցություններին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Белта-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին առաջարկվել են քայլեր, որոնք հնարավոր կլինի ձեռնարկել օպերատիվ կարգով, այդ թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մեկնումը հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց պատրաստելու և քարտուղարության և ՀԱՊԿ միացյալ շտաբի անձնակազմից աշխատանքային խմբի ստեղծումը՝ իրավիճակը վերլուծելու և առաջարկներ մշակելու համար։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի հաստատված 49 զոհ և վիրավորներ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը