copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:35 08-09-2022

Գեղարքունիքի մարզում իրականացվել է հատուկ օպերացիա․ 28-ամյա արմավիրցին բերման է ենթարկվել․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի), ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ, Գեղարքունիքի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վարդենիս քաղաքում ինչ-որ քաղաքացի կեղծ ակցիզային դրոշմանիշերով պիտակավորած կեղծ օղիներ է վաճառելու:

Տեղում ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ֆ. Ստեփանյանի գլխավորությամբ, գործի են անցնում ու իրենց տեսադաշտում են պահում Վարդենիս քաղաքի այն վայրերը, որտեղ որ, ըստ ոստիկանության Վարդնեիսի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների, պետք է ինչպես ժողովուրդն է ասում՝ «արաղը ցրեին»:

Վարդենիսի ոստիկանները, տեսնելով, որ արդեն տեղեկությունները հավաստի են և այսօր պետք է «արաղ ցրողը» գար Վարդենիս, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Ա. Մկրտչյանի հանձարարականով օպերացիան սկսվում է ու Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում բռնում են Արմավիրի մարզի բնակիչ, 28-ամյա Բաբկեն Պ.-ին:

Վերջինս լինում է Renault մակնիշի ավտոմեքենայով, որի մեջ հայտնաբերում են թվով 80 հատ «Արխանգելսկայա», 20 հատ «Ալֆա Լայն», 3 հատ «Աբսոլյուտ», 45 հատ «Չիստի Ռոյ» օղիներ և 6 հատ «Արարատ» տեսակի կոնյակ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օղիներն ու կոնյակները պատրաստված են եղել տնային պայմաններում և բոլորի վրա եղել են կեղծ ակզիզային դրոշմանիշեր, որոնք ժամանակին օգտագործվել են գինու շշերի վրա:

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ նյութերը ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն:

Այս դեպքը գալիս է ապացուցելու, որ Վարդենիսի ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է լուրջ հանցագործություն և հանրությունը դեռ չի մոռացել, որ ամիսներ առաջ կեղծ օղիների պատրաստման ու սպառման հետևանքով Արմավիր քաղաքում մարդիկ մահացան:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը