copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:34 27-03-2024

«Պարմա» սուպերմարկետի 19-ամյա հսկիչը BMW-ով «դրիֆթ» է կատարել, ապա՝ բերման ենթարկվել. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 24-ին, խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Րաֆֆու և Ջիվանու փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են անկանոն վարվող «BMW» մակնիշի ավտոմեքենա, որը ինչպես ժողովուրդն է ասում «դրիֆթ» կատարելիս է լինում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները կանգնեցնում են նշված ավտոմեքենան և վարորդին ավտոմեքենայով հանդերձ խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալում և բերման են ենթարկում ոստիկանության Մալաթիայի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի վարորդը Երևանի բնակիչ 19-ամյա Վահագն Զաքարյանն է, ով աշխատում է «Պարմա» սուպերմարկետում, որպես հսկիչ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը