copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:42 02-09-2022

Ի՞նչ մեթոդով են պատրաստվում մահապատիժը իրականացնել

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, չնայած նրան, որ պետական դավաճանության հոդվածով հարուցված ոչ մի գործով դեռ մեղադրական դատավճիռ չկա, ու չնայած, որ Հայաստանի միջազգային պարտավարությունները բացառում են դա, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին է դիմել, որ ապագա Սահմանադրությունից հանեն այդ արգելքը և Հայաստանում պետական դավաճանության համար մահապատիժ սահմանեն։ Բայց հարց է առաջանում, թե ինչու հենց մահապատիժ, չէ՞ որ պատժի ավելի սարսափելի ձևեր էլ կան, հատկապես, որ դրանց մի մասը ծագմամբ մաքուր հայկական է։

Արթուր Դավթյանին առաջարկում ենք պատժի հետևյալ տարբերակներն էլ դիտարկել։ Օրինակ՝ կարելի է պետական դավաճանության համար դատապարտվածին հանձնել այդքան սպասված «ժողովրդի դատաստանին», և հաշվի առնելով, որ իշխանությունները «ժողովուրդ» ասելով պատկերացնում են միայն իրենց համակիրներին՝ Ախուրյանցի Անոների, Լոսի Քիսոներին ու մյուսներին, ապա, վստահաբար, դատապարտյալն ինքը կաղաչի, որ իրեն հնարավորինս շուտ մահապատժի ենթարկեն։ Կամ կարելի է պետական դավաճանության համար դատապարտվածին տալ սահմանված նվազագույն կենսաթոշակը և ուղարկել «Երևան սիթի»՝ գնումների։ «Սիթի» մտնելուն պես նախ կոչնչացվի նրա արժանապատվությունը, երբ նա տեսնի, որ իր գումարով ոչինչ չի կարող գնել, բացի այդ էլ շուտով սովամահ կլինի։ Օրինակա՞ն է․ այո, բայց մարդասիրակա՞ն է, իհարկե ոչ։

Պատիժը պետք է գործի իր ողջ խստությամբ։ Ինչպես ասում են, «гулять так гулять»․ կարելի է հատել մարդասիրական բոլոր գրված և չգրված նորմերը և պետական դավաճանության համար դատապարտվածներին ստիպել, որ վերջիններս ամենօրյա ռեժիմով լսեն Նիկոլ Փաշինյանի ելույթները։ Նախ շատ արագ կքայքայվի նրանց նյարդային համակարգը, ապա կբորբոքվեն աչքերն ու ականջները, և 1 շաբաթ անց վրա կհասնի ինֆարկտը։

Ի դեպ, փորձեցինք Գլխավոր դատախազությունից ճշտել, թե իրենք պատկերացնո՞ւմ են՝ ինչպես պետք է իրականացվի մահապատիժը, Արթուր Դավթյանը ո՞ր մեթոդն է գերադասում՝ էլեկտրական աթո՞ռ, կախաղա՞ն, գիլիոտի՞ն, գուցե քառատմա՞ն կողմնակից է։ Սակայն գլխավոր դատախազությունից գերադասեցին այս հարցը առանց մեկնաբանության թողնել։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել