copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:29 02-09-2022

Հանձնառու ենք կայուն և հարատև խաղաղության Հայաստանի, Արցախի ու մեր տարածաշրջանի համար․ Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ:

«Սիրելի հայրենակիցներ,
1991 թ. սեպտեմբերի 2-ին ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը՝ սկիզբ դնելով մի գործընթացի, որը նախևառաջ միտված էր Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությանն ու իր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքների երաշխավորմանը:

Այս տարելիցը մենք այսօր դիմավորում ենք բարդագույն ժամանակահատվածում՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված դժվարին իրավիճակում, երբ դեռ չեն սպիացել պատերազմի անդառնալի կորուստների վերքերը, երբ մեր առաջնահերթ հարցերը շարունակում են մնալ արցախահայության անվտանգության ապահովումն ու խաղաղ ապրելու իրավունքի անձեռնմխելիությունը:

Նոր պատերազմի սպառնալիքի, Արցախի կարգավիճակի, սոցիալ տնտեսական ու մարդասիրական հարցերը Հայաստանի և Արցախի մշտական օրակարգային առաջնահերթություններն են: Դրանք չեն կարող լուծվել առանց քաղաքականապես և տնտեսապես ուժեղ, զարգացած, Հայաստանի գոյության, առանց առկա ներուժի լիարժեք օգտագործման ու մեր միջազգային գործընկերների հետ արժանապատիվ ու ամբողջական համագործակցության, առանց միջազգային իրավունքների ու մարդասիրական նորմերի երաշխավորմամբ:
Մեր ժողովուրդն այսօր կրկին կանգնած է նոր մարտահրավերների առաջ, որոնք կարող ենք հաղթահարել տոկունությամբ, միասնական ջանքով, համազգային ներուժի գիտակցմամբ ու համախմբումով:
Հայաստանն ու Արցախն անցել են ծանր պայքարի բովով և հենց այդ պայքարն է դարձել Արցախի հայկական մնալու, արցախցու՝ իր հայրենիքում ապրելու և արարելու գրավականը:

Այսօր մենք խոնարհվում ենք հանուն Արցախի իրավունքների ու պաշտպանության համար զոհված մեր հայրենակիցների հիշատակի առաջ և հանձնառու ենք կայուն և հարատև խաղաղություն՝ Հայաստանի, Արցախի ու մեր տարածաշրջանի համար» , - նշված է ՀՀ նախագահի ուղերձում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ