copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:35 17-02-2024

Հանձնառու ենք ավելի սերտացնել մեր ռազմավարական երկխոսությունը․ Միրզոյանը՝ Բլինքենի հետ հանդիպման մասին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Այդ մասին Միրզոյանը գրառում է արել․

«Ուրախ էի հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ՀՀ վարչապետի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում քննարկման ընթացքում:

ՀՀ և ԱՄՆ ներգրավվածությունն ամուր է, և մենք հանձնառու ենք ավելի սերտացնել մեր ռազմավարական երկխոսությունը»: