copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:17 29-08-2022

Հայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» են սահմանում. Դավիթ Տոնոյանը՝ 24 միլիոն դրամ վճարելու նախագծի մասին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը լրատվամիջոցներից պարբերաբար հարցեր է ստանում։ Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը ներկայացնում է նրա պատասխանները վերջին շրջանում ստացված հարցերին։

- Պարոն Տոնոյան, ինչպե՞ս եք գնահատում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է 24 միլիոն դրամ վճարելու դեպքում ծառայել 4.5 ամիս`2 տարվա փոխարեն։

- Ներկայացված նախագիծը համահունչ է կառավարության եւ քաղաքական իշխանության «խաղաղության օրակարգին»։ Անձամբ ես եւ Պաշտպանության նախարարությունը մշտապես դեմ ենք արտահայտվել նմանատիպ նախաձեռնություններին:
Ինձ համար նախագծով առաջարկվող կարգավորումներն անընդունելի են։ ՀՀ զինված ուժերում ծառայելը պետք է ողջունել եւ խրախուսել, այլ ոչ թե հայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» սահմանել:
Հետաքրքիր է՝ պահպանվելու է արդյո՞ք թափանցիկությունն այն անձանց անունների մասով, ովքեր կվճարեն իրենց զավակներին առնվազն 1.5 տարվա զինված ուժերում ծառայության հետ կապված «զրկանքներից» ազատելու համար:

- Վերջին շրջանում Դուք եւ Ձեր փաստաբանները բազմիցս դժգոհություն եք հայտնել դատավորի գործողություններից, բայց, կարծես, նա այլեւս չի զբաղվելու ձեր գործով։

- Նախեւառաջ նշեմ, որ գործը դատարան մուտքագրվելուց հետո նշանակվել են թվով 7 դատական նիստեր, որոնցից կայացել են ընդամենը 4-ը։ Ընդհանուր առմամբ, անցած 8 ամիսների ընթացքում մոտ 8-9 ժամ դատական նիստ է տեղի ունեցել:
Թեւե մտահոգված չեմ այն կապակցությամբ, որ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան, չեմ կարող չարձանագրել, որ դատավոր Մանվել Շահվերդյանն այդ գործը Հակահոկոռուպցիոն դատարանին ենթակա լինելու մասին տեղյակ է եղել առնվազն 2021թ․ ապրիլից, երբ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում կայացվել է համապատասխան փոփոխությունը։

Իմ խորին համոզմամբ, դատավոր Մանվել Շահվերդյանը դիտավորյալ եւ մտածված կերպով այս ամիսների ընթացքում արհեստականորեն ձգձգել է դատական նիստերը, որպեսզի այս գործը իր «վրայից գցի»։ Դրա հետեւանքով ես եւ գործով անցնող մյուս անձինք ապօրինի կերպով մնացել ենք անազատության մեջ՝ առանց որեւէ իրավական հիմքի։
Ավելին, գործընթացը անհիմն ձգձգելով՝ դատավորը ինձ հնարավորություն չի տվել հերքելու մեղադրող կողմի այն պնդումը, որ իբր կարող եմ ճնշում գործադրել վկաների եւ դատավարության այլ մասնակիցների վրա։ Եվ դա այն պարագայում, որ հենց այդ մտացածին «մտավախությունն» է ինձ շուրջ մեկ տարի անազատության մեջ պահելու միակ «հիմնավորումը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ