copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:30 26-05-2025

Ինչու գումարով բանակից «ազատվելու» նախագծի քննարկումը չեղարկվեց․ Գեղամ Մանուկյանի կարծիքը

«Այն տևական ժամանակահատված հետաձգվել է։ Բայց անակնկալ էր, քանի որ վերջին պահին է հետաձգվել։ Նախաձեռնության հեղինակը՝ Հայկ Սարգսյանը, անգամ տեղյակ չէր։ Եվ Սուրեն Պապիկյանն էլ եկել էր Ազգային Ժողով՝ մասնակցելու հանձնաժողովի նիստին, որտեղ ընդդիմությունը ներկայացված է 4 պատգամավորով, ձայները հավասար էին բաշխվելու և դրական եզրակացություն չէր լինելու։ Խուսափեցին հարցը քննարկել»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգով նախատեսված պարտադիր զինվորական ծառայությունից գումարով ազատվելու մասին աղմկահարույց նախագծի քննարկումը հետաձգելուն։

Նշենք, որ ՔՊ-ական պատգամավորի առաջարկած նախագծով նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, և 6 ամսով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 մլն դրամ պետբյուջե վճարելու պայմանով:

Մանուկյանի խոսքով՝ ընդդիմությունը ամեն բան անում է, որ այս նախագիծը չընդունվի։

«Մենք բազմիցս նշել ենք, որ խիստ բացասական ենք վերաբերվում այս նախագծին։ Հանրային ճնշում կա, ընդիմությունն էլ բոլոր փաստարկներով ներկայացրել է։ Նույնիսկ ԱԺ փորձագիտական վարչությունն է տվել եզրակացություն, որ դա հակասում է ՀՀ Սահմանադրությանը»,- նկատեց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին