Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:30 25-08-2022

Ամենապորտաբույծ ու չուլ ինստիտուտն ա էս երկրում․ քաղաքացին՝ Ոստիկանության մասին

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառում անելով Ոստիկանության պահվածքի մասին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Որոշել էի, որ արդեն ամեն ինչ անիմաստ ա, ոչ մի բանի մասին ոչ գրեմ, ոչ էլ ժամանակ ծախսեմ ընդհանրապես: Բայց ամեն օր հանդիպում եմ սենց չուլ իրավիճակների: Ամիսներով գործի գնալուց Մանկական երկաթուղու մոտ ոստիկանական պոստ կա, որտեղ հսկում են մարդակմեկի խաղաղ անդորրը: Ընդեղ իրանք սարքել են մի հատ բեսեդկա իրավիճակ՝ աղբը ծփում ա իրենց շուրջ բոլորը, բիչոկը ծխում շպրտում, բաժակը, տուփերը իրանց նստած տեղից, մեքենայի մեջից շպրտում են ուր պատահի: Մեծ աղբամանն էլ իրենցից մի 5 մետր հեռավորության վրա: Մայորից մինչ ավագ, իրանց պահում են չուլ բեսեդկի նման, ծառայության ժամանակ անընդհատ աղտոտում, մեքենան մայթի վրա կայանում, իրար բարեւ պաչիկ մաչիկներով:

Սա էլ էսօր, Համալիրում:

Ասում եմ՝ ինչի աղբ թափեցիր, ասում ա՝ բա դու խի ես գազոնի վրա կանգնել:

Ասում եմ՝ վատ բան ես անում, ասում ա՝ դու ինձ մի ասա, եթե էտքան մաքրության մասին ես մտածում, գնա էն քաղաքացիներին ասա:

Ասում եմ ՝ մաքրության մասին չի հարցը, ձեր 0 կարգապահության մասին ա, ասում ա՝ ասում ա դու ինձ ուղղություն ցույց մի տուր, ինձանից կարգապահություն մի պահանջի:

Այ սենց չուլ վիճակներ ամեն օր: Էլ օֆիս չեմ գնում, որ սրանց չտեսնեմ: Ամենապորտաբույծ ու չուլ ինստիտուտն ա էս երկրում: Իհարկե, համակարգում կլինեն պարկեշտ մարդիկ, բայց իմ տարիներով ամենօրյա տեսածը աղետի ա նման` կիսաքրեական աղբանոց: Աղտոտելուց ու ցույց ցրելուց բացի, ոչ մի բանի ընդունակ չեն:

Տեսե՞լ եք էն վիդեոն, որտեղ պատրուլը մեքենա ա կանգնեցնում, որը չի կանգնում, պատրուլն էլ հետեւից՝ բ*** տ*** չկանգնեց»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը