copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:13 15-08-2022

Պայթյունից զոհված Վարդան Քոչարյանը դեպքից վայրկյաններ առաջ խոսել է դստեր հետ․ նա ձեռնարկատեր էր

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով զոհվածներից է Վարդան Քոչարյանը։ Նրա հարազատներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, Oragir.news-ին պատմեց, որ պայթյունից առաջ Վարդանը վերջինը խոսել է դստեր հետ։ Զրույցից հետո պայթյուն է եղել, ու Վարդանը մնացել է փլատակների տակ։

«Քոչարյանը ձեռնարկատեր էր, մեծածախ առևտրով էր զբաղվում։ Չինաստանից ապրանք էր ներմուծում և մատակարարում ՀՀ մարզերում գործող խանութներ։ Երկար տարիներ այդ գործով էր զբաղվում։ «Սուրմալու»-ում իր առևտրի կետն ուներ։ Չեք գտնի մեկ մարդու, ով նրա մասին բացասկան կարտահայտվի․ համեստ էր, լուրջ, կշռադատված, աշխատասեր։ Սիրում էր դասական երաժշտություն ու սիրահարված էր բնությանը։ Շատ էր սիրում արևամուտը․ միշտ լուսանկարահանում էր։ Շատ ենք ցավում, որ իր կյանքի արևամուտը այսպես եղավ։ Նա բազմաթիվ նպատակներ ուներ»։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Պայթյունի հետեւանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։ Զոհվել են Վարդան Քոչարյանը, Միսակ Մարգարյանը, Անահիտ Մխիթարյանը, Ջեմմա Նազարյանը, Անահիտ Խալաթյանը, Գայանե Ավետիսյանը։

Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռվնել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ